Բնական պաշարների օգտագործում

էկոլոգիայի առարկայի առանցքային բաղադրիչներից է բնական պաշարների օգտագործման հարցերի ուսումնասիրությունը: Հայաստանում բնօգտագործման հիմնական եղանակը ընդերքի պաշարների շահագործումն է: Տնտեսական և բնապահպանական առումով հավասարակշռված ընդերքօգտագործումը պետք է նպաստի հանրության բարեկեցության ավելացմանը, մինչդեռ բացառապես մասնավոր օգուտների վրա հիմնված ընդերքօգտագործումը հանրությանն անխուսափելիորեն հասցնելու է անհամեմատ ավելի մեծ վնասներ: Հանքարդյունաբերական յուրաքանչյուր նախագծով պետք է շատ հստակ և չափելի կերպով հիանմնավորվի հանրության համար ստացվող օգուտների գերակայությունը վնասների նկատմամբ: Օգուտների և վնասների հարաբերակցությունն, իր հերթին, պետք է հիմնված լինի ազդեցության ենթակա անխտիր բոլոր գործոնների արժեքի որակյալ գնահատման հիման վրա: Մինչդեռ այսօր Հայաստանի հանքարդյունաբերության ոլորտը հիմնված է գերազանցապես մասնավոր շահի գերակայության, բնությանն ու մարդկանց պատճառված վնասի խիստ նվազեցված հաշվարկի վրա, ինչի հետևանքով ոլորտի տված սոցիալ-տնտեսական վնասներն անհամեմատ ավելի մեծ են, քան օգուտները: Այս գնահատականը հիմնված է նաև հանքարդյունաբերության ճյուղի նկատմամբ Հայաստանի համայնքների բնակչության ընդգծված բացասական վերաբերմունքով:

Մենք տարիներ շարունակ զբաղվել ենք Հայաստանի տարբեր հանքավայրերի շահագործմանն առնչվող հիմնախնդիրներով, որոնք վերաբերում են ոչ միայն էկոլոգիական հարցերին, այլև ոլորտի ընդհանուր կոռուպցիոն ռիսկերին: Ստորև ներկայացված են հինգ հանքավայրերին առնչվող տվյալներ, որոնց սոցիալ-էկոլոգիական խնդիրները, կոռուպցիոն ռիսկեր պարունակող դրսևորումներն ուսումնասիրել ենք առավել հանգամանալից: Նշված հանքավայրերի վերաերյալ ներկայացված տեղեկատվությունը ուրվագծում է այն օրենսդրական և ինստիտուցիոնալ օրինաչափությունները, որոնք վերաբերելի են նաև Հայաստանում իրականացվող մնացած բոլոր հանքարդյունաբերական նախագծերին:

1. Թեղուտ

2. Թեղուտ (բնապահպանական տեսչական ստուգումներ)

3. Ամուլսար

4. Քաջարան

5. Լիճք