Թեղուտ (բնապահպանական տեսչ. ստուգումներ)

2015 թվականի մայիսի 18-ին Հայաստանի վարչական դատարանը վարույթ է ընդունել «Էկոլոգիական իրավունք» հասարակական կազմակերպության և Հայաստանի Լոռու մարզի բնակիչների համատեղ ներկայացված հայցադիմը Հայաստանի բնաահպանության նախարարության դեմ՝ Թեղուտի հանքավայրում տեսչական ստուգումներ իրականացնելուն պարտավորեցնելու վերաբերյալ: Բնապահպանական տեսչության ստուգումներ իրականացնելու պահանջը հիմնված էր քաղաքացիական հասարակության խմբերի մոտ առկա անհերքելի փաստերի վրա, որոնց համաձայն հանքավայրը շահագործող ընկերությունը էականորեն շեղվել է ընդերքօգտագործման թույլտվությամբ իրեն տրված նախագծային պայմաններից: Այդ պայմաններով հանքավայրը շահագործելու համար անհրաժեշտ է օրենքով սահմանված կարգով կրկին ստանալ ընդերքօգտագործման թույլտվություն՝ անցնելով հանրային քննարկումների բոլոր փուլերը: Տեսչական ստուգումներն անհրաժեշտ են իրավական ընթացակարգով նշված խախտումները և դրանց հետևանքներն ամրագրելու համար:

Որպես հայցադիմումի իրավական հիմք է հանդիսանում «Բնապահպանական վերահսկողության մասին» ՀՀ օրենքով ամրագրված՝ ՀՀ բնապահպանության նախարարության պարտավորությունը՝ քաղաքացիների հիմնավոր պահանջով կոնկրետ հանքավայրում իրականացնելու տեսչական ստուգումներ: Նշված նախարարությունը տարիներ շարունակ տարբեր պատճառաբանություններով հրաժարվում էր նախաձեռնել տեսչական ստուգումներ, ինչի մասին նշվել է նաև Հայաստանի Մարդու իրավունքների պաշտպանի տարեկան հաղորդումներում՝ որպես մարդկանց էկոլոգիական իրավունքների խախտում:

Թիվ ՎԴ/1726/05/15 գործի շրջանակներում 2015 թվականի օգոստոսի 25-ին Հայաստանի բնապահպանության նախարարության ներկայացուցչի պահանջով գործի վարույթը կարճվել է: Որպես վարույթի կարճման հիմք է ընդունվել այն, որ բնապահպանության նախարարի թիվ 000115 հանձնարարականով բնապահպանական պետական տեսուչներին հանձնարարվել է  «Թեղուտ» ՓԲԸ-ում 24.06.2015-04.08.2015 թվականներըիրականացնել ստուգում: Դրանով դատարանը գտել է, որ վեճն ըստ էության սպառվել է և կարճել գործի վարույթը: Դատական գործընթացով պարտադրված բնապահպանական ստուգումներն այդպես էլ չեն ավարտվել, քանի որ նշված ժամկետի ավարտից երեք օր առաջ՝ 31.03.2015 թվականին Հայաստանի կառավարության որոշմամբ դադարեցվել են մի շարք արդյունաբերական օբյեկտներում՝ այդ թվում «Թեղուտ» ՓԲԸ-ում իրականացվող ստուգումները: Թեև կառավարության որոշումն ընդունված էր վեցամսյա ժամկետով, սակայն դրան հաջորդող որոշումներով ստուգումների արգելք սահմանող ժամկետը պարբերաբար երկարաձգվում է (https://www.e-gov.am/gov-decrees/item/26045/,

https://www.e-gov.am/gov-decrees/item/26811/,

https://www.e-gov.am/gov-decrees/item/27325/,

https://www.e-gov.am/gov-decrees/item/28155/,

https://www.e-gov.am/gov-decrees/item/28968/):

Բնապահպանության նախարարությունը հրաժարվել է տրամադրել արդեն իսկ կատարված ստուգումների արդյունքներն այն պատճառաբանությամբ, որ դրանք կարող են տրամադրվել միայն ստուգումներն ավարտելուց հետո: