Լիճք

2016 թվականի դեկտեմբերի 13-ին Հայաստանի վարչական դատարանը վարույթ է ընդունել «Էկոլոգիական իրավունք» հասարակական կազմակերպության ներկայացրած հայցադիմումն ընդդեմ Հայաստանի բնաահպանության նախարարության և Հայաստանի Էներգետիկայի և բնական պաշարների նախարարության դեմ՝ պահանջելով առոչինչ ճանաչել Սյունիքում գտնվող Լիճքի հանքավայրի շահագործմանը տրված թույլտվության հիմքում ընկած փաստաթղթերը : Հայցին կից ներկայացված փաստաթղթերի համաձայն Լիճքի բացահանքի տարածքը մասնակիորեն ընկած է «Արևիկ» ազգային պարկի տարածքի մեջ, որտեղ բաց եղանակով հանքավայրի շահագործումն արգելված է՝ «Հատուկ պահպանվող տարածքների մասին» ՀՀ օրենքի ուժով: Հանքավայրի ազդեցության գոտում առկա են նաև Հայաստանի Կարմիր գրքում գրանցված՝ հազվագյուտ և ոչնչացման եզրին գտնվող բուսական և կենդանական աշխարհի ներկայացուցիչներ, որոնց առկայության դեպքում տվյալ տարածքում ընդերքօգտագործումն արգելված է ՀՀ ընդերքի մասին օրենսգրքի համաձայն: Հազվագյուտ կենսաբազմազանութան առկայությունը չի դիտարկվել ՇԱՄԳ փորձաքննություն իրականացնող պետական իրավասու մարմնի կողմից: Դատաքննությունը շարունակվում է: