Քաջարան

2017 թվականի մայիսի 5-ին Հայաստանի վարչական դատարանը վարույթ է ընդունել «Էկոլոգիական իրավունք» հասարակական կազմակերպության ներկայացրած հայցադիմումն ընդդեմ Հայաստանի բնաահպանության  նախարարության և Հայաստանի Էներգետիկայի և բնական պաշարների նախարարության դեմ՝ պահանջելով անվավեր ճանաչել Սյունիքում գտնվող Զանգեզուրի պղնձամոլիբդենային հանքավայրի ընդլայնման նախագծին տրված թույլտվությունը: Դատական հայցով վիճարկվում է պետական իրավասու պետական մարմնի կողմից հաստատված ՇՄԱԳ փորձաքննական եզրակացությունը, որով հանքավայրը շահագործող ընկերությանը տրվել է ընդերքի տեղամասի ընդլայնման և շահագործման ժամկետի երկարացման թույլտվություն՝ արդյունահանման ծավալները հասցնելով մինչև տարեկան 22 միլիոն տոննա: Էկոիրավունքը դատական կարգով վիճարկում է ընկերության ներկայացրած տվյալները՝ Արծվանիկի պոչամբարի տարողության վերաբերյալ, որտեղ ըստ նախագծի պետք է լցվեն Քաջարանի հանքարդյունաբերական թափոնները: Վիճարկման մյուս հիմնահարցը ՇՄԱԳ դրական եզրակացության օրինականությունն է: Այդ եզրակացության հիման վրա 25 տարով հանքավայրի շահագործման թույլտվություն է տրվել մի նախագծի, որի պոչամբարը ըստ նախագծի կարող է շահագործվել ընդամենը 12 տարի: Դատաքննությունը շարունակվում է:

Առանձին հանքավայրերի վերաբերյալ իրականացված դատական և զուգահեռաբար ընթացող այլ իրավական գործընթացների վերաբերյալ ամբողջական թիրախային տեղեկատվությունը ներկայացված է վեբ կայքի համապատասխան բաժիններում: