Դատաիրավական գործընթացներ

Իր գործունեության ընթացքում Էկոիրավունքը նախաձեռնել է չորս դատական գործընթաց, որոնք վերաբերել են շրջակա միջավայրի և համայնքների բնակչության նկատմամբ հանքարդյունաբերական ոլորտի անօրինական և անպատասխանատու մոտեցումներին: Նշված չորս գործընթացներից երեքը դեռ գտնվում են դատական վարույթի փուլում: Մեր կայքում ներկայացված են այն բոլոր հանքարդյունաբերական նախագծերը, որոնք վիճարկվել են դատական կարգով՝ մասնավորապես, Թեղուտի հանավայրի շահագործման դեմ իրականացված դատական գործընթացը, որը սկսվել է նախքան Էկոիրավունքի հիմնադրումը: Բոլոր դատական հայցերը, դրանց վերաբերյալ ընդունված ակտերը և դրանց վերաբերյալ այլ՝ արտադատական գործընթացները ներկայացված են կայքի համապատասխան բաժիններում:

  1. Ամուլսար

  2. Քաջարան

  3. Լիճք

  4. Թեղուտ

  5. Թեղուտ (բնապահպանական տեսչական ստուգումներ)