Միջազգային իրավական գործընթացներ

Հիմնադրման պահից սկսած Էկոիրավունքը մասնակցել է իր Օրհուսի կոնվենցիայով ամրագրված իրավունքների պաշտպանությանը միջազգային հարթակներում: Միջազգային հարթակներում խնդիրները ներկայացնելու նպատակն է ազգային իրավական համակարգում էկոլոգիական իրավունքների ամրագրումը և իրավակիրառական պրակտիկայում դրանց ապահովումը: Մասնավորապես, այլ հասարակական կազմակերպությունների և բնապահպանական խմբերի հետ Էկոիրավունքի անդամները ներգարվված են եղել Թեղուտի հանքավայրի շահագործման թույլտվության օրինականությունը վիճարկող իրավական գործընթացներին: Այդ գործընթացի շրջանակներում Օրհուսի կոնվենցիայի Համապատասխանության կոմիտեն երկու անգամ ընդունել է որոշում առ այն, որ ներպետական դատական ատյանների որոշումներով խախտվել են կոնվենցիայով երաշխավորված մի շարք իրավունքներ: Այդ իրավունքների խախտման փաստերը հաստատվել են Թեղուտի հանքավայրի շահագործման շրջանակներում Համապատասխանության կոմիտեի ընդունած երկու որոշումներով, որոնք հետո հաստատվել են Օրհուսի կոնվենցիայի կողմ հանդիսացող երկրների Համագումարի կողմից:

Հասարակական միավորումների դատական մատչելիության, որոշումների ընդունմանը հանրության մասնակցության իրավունքների խախտման վերաբերյալ Համապատասխանության կոմիտեի առաջին որոշումն ընդունվել է  2010 թվականի դեկտեմբերի 17-ին և Համագումարի կողմից հաստատվել 2011 թվականի հունիսի 29-ից հուլիսի 1-ը տեղի ունեցաց հանդիպման ժամանակ: Օրհուսի կոնվենցիայով ամրագրված իրավունքների ապահովման վերաբերյալ երկրորդ որոշումը՝ նույնաբովանդակ խախտումների վերաբերյալ Համապատասխանության կոմիտեն ընդունել է 2013 թվականի հունիսի 28-ին և Համագումարի կողմից հաստատվել 2013 թվականի դեկտեմբերի 17-20-ը տեղի ունեցաց հանդիպման ժամանակ:  Որպես Օրհուսի կոնվենցիայի կողմ երկիր՝ նշված Համագումարների արդյունքում ընդունված որոշումներով Հայաստանի պաշտոնական պատվիրակությունը փաստացիորեն ընդունել է, որ Հայաստանը ձախողել է ապահովել օրենսդրական համակարգի և դատական պրակտիկայում համապատասխանությունը կոնվենցիայի դրույթներին:

Ներկայումս Համապատասխանության կոմիտեի վարույթում է գտնվում Ամուլսարի հանքավայրի շահագործման թույլտվության տրամադրման օրիականությունը վիճարկող դատական վարույթին առնչվող հարցեր, որոնցով ևս կոպտորեն խախտվել են Օրհուսի կոնվենցիայով ամրագրված իրավունքները (Ամուլսարի վերաբերյալ Հաղորդակցությունը Համապատասխանության կոմիտեի հետ  հասանելի է այստեղ):

ՄԱԿ-ի կոնվենցիոնալ կառույցների շրջանակներում ընդունված որոշումները հիմք են ծառայում, որպեսզի բնապահպանական հասարակական կազմակերպությունների կողմից կառավարության դեմ ներկայացվող դատական հայցերի միջոցով ապահովվիի էկոլոգիական իրավունքների ուղղակի կիրառությունը: Այդ որոշումները անհրաժեշտ իրավական հիմք են հանդիսանում նաև օրենսդրական փոփոխություններ նախաձեռնելու միջոցով էկոլոգիական իրավունքների հետագա զարգացումն ապահովելու համար:

Միջազգային հարթակներում Հայաստանի էկոլոգիական խնդիրները ներկայացնելու միջոց է նաև օտարերկրյա հասարակական միավորումների հետ համագործակցությունը: Եվրոպական Cee Bankwatch կազմակերպության հետ համագործակցելով՝ 2017 թվականին Էկոիրավունքի ներկայացուցիչը մասնակցել է Վերակառուցման և զարգացման եվրոպական  բանկի (ՎԶԵԲ) տարեկան հանդիպմանը: ՎԶԵԲ-ը մասնաբաժին ունի Ամուլսարի շահագործման հայտ ներկայացրած հանքրդյունաբերական ընկերության կանոնադրական կապիտալում: Նշված հանդիպման ընթացքում ներկայացվել է Ամուլսարի հանքավայրի շահագործման անհամատեղելիությունը ՎԶԵԲ-ի Կատարողական պահանջների հետ՝ գործող օրենսդրությանը հակասելու, էկոլոգիական չափորոշիչների և այլ պատճառներով:

ՄԱԿ-ի Մարդու իրավունքների խորհրդի Հատուկ հանձնակատարներին (Հատուկ հանձնակատարներին ուղղված դիմումը) Հատուկ հանձնակատարների հարցադրումները և Հայաստանի արդարադատության նախարարության պատասխանը: