Իրականացված ծրագրեր և արդյունքներ

Կազմակերպության հիմնադրումից ի վեր Էկոիրավունքը տարբեր մակարդակներով համագործակցում է ինչպես տեղական, այնպես էլ արտասահմանյան և միջազգային կազմակերպությունների հետ: Կենտրոնացած լինելով հանքարդյունաբերության առաջացրած էկոլոգիական հիմնախնդիրների վրա՝ Էկոիրավունքի ներկայացուցիչները առավել ինտենսիվորեն աշխատել են հատկապես Սյունիքի և Լոռվա մարզերում ակտիվ խմբերի հետ՝ Կապան և Ստեփանավան քաղաքներում, Շնող և Թեղուտ գյուղերում, ինչպես նաև Ապարանի Մելիքգյուղ համայնքում: Ներկայումս կազմակերպությունը ներգրավված է Գեղարքունիքի մարզի Կալավան գյուղում օրգանական գյուղատնտեսության զարգացման գործընթացներին՝ նպատակ ունենալով իր մասնագիտական և կազմակերպչական փորձը օգտագործել նույն մարզի Ճամբարակ խոշորացված համայնքում կանաչ տնտեսության տարբեր ճյուղերի զարգացմանը նպաստելու ուղղությամբ:

Կազմակերպության նպատակների և խնդիրների կենսագործմանն ուղղված գործունեությունը կազմակերպության անդամներն իրականացվում են գերազանցապես հասարակական հիմունքներով: Գործունեության վերջին շրջանում Էկոիրավունքի ներկայացուցիչները՝ նույն հիմունքներով ներգրավված են Արդյունահանող ճյուղերի թափանցիկության նախաձեռնությանը Հայաստանի անդամակցության գործընթացներին:

Տեխնիկկան հարցերի լուծման նպատակով աջակցություն է ստանալու համար Էկոիրավունքը համագործակցում է միջազգային կազմակերպությունների հետ: Ֆինանսական աջակցության հիմունքներով կազմակերպությունը համագործակցել է ԵԱՀԿ երևանյան գրասենյակի և Ժողովրդավարության զարգացման ազգային հիմնադրամի հետ՝ մարդկանց էկոլոգիական իրավունքների պաշտպանությանն ուղղված ծրագրերի շրջանակներում: Ստորև ներկայացված է իրականացված և ընթացքի մեջ գտնվող ծրագրերի նկարագրությունը և արդյունքները, ինչպես նաև դրանց համար ստացված ֆինանսական աջակցության վերաբերյալ ամփոփ տեղեկատվությունը.

  • 2013 թվականին ԵԱՀԿ երևանյան գրասենյակի աջակցությամբ իրականացված ծրագրի նպատակն էր իրավական վերլուծության միջոցով պարզել հանքարդյունաբերական թափոնների կառավարման ոլորտում իրավական կարգավորումները և պրակտիկան, այդ թափոնների վատ կառավարման հետևանքով շրջակա միջավայրին և մարդկանց առողջությանը պատճառված վնասի գնահատման և փոխհատուցման հարցով իրավակարգավորումները, որոշումների ընդունման գործընթացում համայնքների բնակչության դերակատարումը:

Նշված հետազոտության արդյունքում գնահատվել են  Հայաստանի մասնակցությամբ շրջակա միջավայրի պաշտպանությանը վերաբերող միջազգային պայմանագրերով ամրագրված իրավուքների ապահովման հարցերը, ընդերքօգտագործման ոլորտի օրենսդրական իրավական բացերը: Ուսումնասիրվել է հանքարդյունաբերական թափոնների հարկման և կառավարման վերաբերյալ օրենսդրությունը: Ծրագրի արդյունքներով թափոնների կառավարման պրակտիկ խնդիրենրի վերաբերյալ հետևությունները հիմնված են Հայաստանի Հանրապետության Վերահսկիչ պալատի հաշվետվությունների, Թուխմանուկի հանքավայրի գործող և լքված պոչամբարների ուսումնասիրման և այլ տվյալների վրա:

Ծրագրի շրջանակներում կազմակերպվել են հանդիպումներ Մելիքգյուղ համայնքի բնակիչների հետ՝ նրանց ներկայացնելով հարակից Թուխմանուկի հանքավայրի շահագործման արդյունքում իրենց համայնքին հարակից տարածքում գտնվող հանքարդյունաբերական թափոնների պոչամբարների խնդիրները, դրանց վտանգավորությունը բնակիչների առողջության, ծանր մետաղներով հողերի աղտոտման հարցում: Գյուղացիներին ներկայացվել են իրենց իրավունքները որոշումների ընդունման հարցերում՝ որպես ազդակիր համայնքի բնակիչներ: Մելիքգյուղի բնակիչները ակտիվորե մասնակցել են հանքավայրի հետեգա շահագործման վերաբերյալ հանրային քննարկումերին: Խորհրդակցելով Էկոիրավունքի ներկայացուցիչների հետ և հիմնվելով «Տեղական ինքնակառավարման մասին» ՀՀ օրենքով իրենց վերապահված իրավունքների վրա՝ Մելիքգյուղի բնակիչները սեփական նախաձեռնությամբ դիմել են իրենց համայնքի ղեկավարին՝ ձևակերպելով հանքարդյունաբերական ընկերությանն ուղղված պահանջներ իրենց համայնքի վրա հանքավայրի հետևանքների վերացման հարցով:

Ծրագրի բյուջեն կազմել է 7,660 եվրո:

  • Ժողովրդավարության զարգացման ազգային հիմնադրամի աջակցությամբ 2014-2017 թվականներին իրականացվել են միմյանց շարունակությունը ապահովող երեք ծրագրեր: Ծրագրերի հիմնական նպատակն էր ուժեղացնել հանրային վերահկողությունը հանքարդյունաբերության ոլորտը կառավարող վարչական մարմինների նկատմամբ բարձրացնելով որոշումների ընդունման հարցերում հանրության դերը: Ծրագրերի նպատակներից էին էկոլոգիական հարցերով բնապահպանական հասարակական միավորումների կողմից դատարան դիմելու իրավունքի օրենսդրական ամրագրումը և դատական նախադեպային պրակտիկայում այդ իրավունքի ամրագրումը:

Ծրագրի շրջանակներում ձեռք են բերվել բարձր լուծաչափի արբանյակային նկարներ Թեղուտի և այլ հանքավայրերի տարածքի վերաբերյալ, որոնք համեմատվել են հանքարդյունաբերական թույլտվությամբ ամրագրված՝ հանքավայրի ծայրակետային կոորդինատների հետ: Նշված նկարների GIS համակարգով արված վերլուծության արդյունքում վեր են հանվել Թեղուտի և այլ հանքավայրերի ծրագրային անհամապատասխանությունները իրենց նախագծային փաստաթղթերի հետ: Բացահայտված խախտումները հիմք են հանդիսացել վարչական և իրավապահ մարմինների հետ և դատական կարգով իրականացվող ծրագրերի օրինականությունը վիճարկելու համար: Այս մասին առավել մանրամասն տվյալներ ներկայացված են Թեղուտի հանքավայրին վերաբերող բաժնում: Ծրագրի շրջանակներում հնարավոր է եղել վճարելու փաստաբանական և այլ մասնագիտական աշխատանքների համար՝ անօրինական կերպով տրված ընդերքօգտագործման թույլտվությունների դեմ դատավարական և այլ իրավական գործընթացներ նախաձեռննելիս:

Ժողովրդավարության զարգացման ազգային հիմնադրամի աջակցությամբ ստեղծվել է Էկոիրավունքի վեբ կայքը: Էկոիրավունքի ներկայացուցիչները հնարավորություն են ստացել մասնակցել Մոնտենեգրոյում տեղի ունեցած՝ Օրհուսի կոնվենցիայի կողմ հանդիսացող եկրների Համագումարին և ներկայացրել Հայաստանի հանրային իշխանությունների կողմից (օրենսդիր, գործադիր և դատական) կոնվենցիայի խախտումները, Համապատասխանության կոմիտեի որոշումների իրականացման հարցում վերջիններիս կեղծ և մանիպուլյատիվ վարքագիծը: Ստորև ներկայացված է Ժողովրդավարության զարգացման ազգային հիմնադրամի աջակցությամբ իրականացված երեք ծրագրերի և դրանց շրջանակներում ստացված դրամաշնորհների վերաբերյալ տեղեկատվությունը՝

  • 2014-391 ծրագիր՝ «Կառավարության հաշվետվողականության խթանում»: Ծրագրի իրականացման բյուջեն կազմել է 36,500 ԱՄՆ դոլար:
  • 2015-795 ծրագիր՝ «Հանքարդյունաբերության ոլորտում կառավարության հաշվետվողականության նկատմամբ վերահսկողություն»: Ծրագրի իրականացման բյուջեն կազմել է 26,700 ԱՄՆ դոլար:
  • 2016-883 ծրագիր՝ «Կազմակերպության հզորացում և միջազգային համագործակցության ընդլայնում»: Ծրագրի իրականացման բյուջեն կազմել է 43,315 ԱՄՆ դոլար:
  • 2017-844 ծրագիր՝ «Արդյունահանող ճյուղերի թափանցիկության նախաձեռնության ներդրման նկատմամբ հանրային վերահսկողություն»: Ծրագրի իրականացման բյուջեն կազմել է 42,770 ԱՄՆ դոլար:

Հիմնադրամի հետ հետ համագործակցությունը շարունակվում է:

 

«ԵՄ ֆինանսավորմամբ ծրագրերի արդյունավետության և կոռուպցիոն ռիսկերի գնահատում» ծրագրի շրջանակներում Էկոիրավունքը փորձել է պարզել, թե ինչքանով արդյունավետ է ծախսվել ԵՄ աջակցությամբ Արևիք ազգային պարկի կայացման համար տրամադրած գումարը, հաշվի առնելով, որ պարկից մի կտոր տրամադրվել է Լիճքի հանքավայրին, ինչպես նաև պարզել, արդյոք հանքավայրի շրջակայքում առկա են Հայաստանի կարմիր գրքում գրանցված բուսատեսակները:

Ծրագիրը հնարավոր է դարձել ԵՄ աջակցությամբ իրագործվող «Հզորացման գործընկերներ» (ՀԳ) ծրագրի շնորհիվ, որի շրջանակներում Էկոիրավունքը ստացել է ենթադրամաշնորհ:

Ծրագրի շրջանակներում իրականացվել է հետազոտություն Լիճքի հանքավայրի տարածքում և դրա անմիջական ազդեցության գոտիներում բուսական կենսաբազմազանությունը:

Լիճքի հանքի տարածքի բուսաբանական
ուսումնասիրության հաշվետվություն