«Էկոիրավունքը» զրուցել է «Պահպանվող տարածքների աջակցման ծրագիր-Հայաստան» (ՊՏԱԾ-Հայաստան) ծրագրի ղեկավարի տեղակալ կամ ազգային հարցերով պատասխանատու, էկոլոգ-քիմիկոս Մարտիրոս Նալբանդյանի հետ։ Պարո՛ն Նալբանդյան, Դուք ՊՏԱԾ-Հայաստան ծրագրի ազգային հարցերով պատասխանատուն եք։ Խնդրում եմ՝ պատմեք ծրագրի մասին. ի՞նչ նպատակներ ունի այն, նշեք ֆինասավորման աղբյուրը և որտեղ է իրագործվում ծրագիրը։  «Պահպանվող տարածքների աջակցման ծրագիր-Հայաստան» (ՊՏԱԾ-Հայաստան) ծրագիրը Գերմանիայի Դաշնային Հանրապետության տնտեսական …

Բնապահպանության և ընդերքի տեսչական մարմնի ստուգումներին ընդառաջ Սյունիքի մարզի Լիճքի հանքը շահագործող «Թաթսթոուն» ՍՊԸ-ն ծառատունկ է սկսել հանքավայրի և դրան հարակից տարածքներում։ Օրեր առաջ Լիճքի համայնքի ակումբի շենքի վրա հայտնվել է հետևյալ գրությամբ հայտարարություն. «Հայտնում ենք Լիճքի գյուղի բնակիչներին Զվար հանքավայրի տարածքում իրականացվում է ծառատունկ, 1 ծառի տնկման արժեքը 500 դրամ։ Սեղմ ժամկետում ցանկացողները կարող …

Սյունքի մարզում զբոսաշրջության զարգացման և հանքերի շահագործման խնդրի հետ կապված Ecoright.am-ը զրուցել է «Զբոսավարներ հարավից» զբոսաշրջության զարգացման հասարակական կազմակերպության փոխնախագահ Դավիթ Հակոբյանի հետ։ Սյունիքը կենդանական ու բուսական աշխարհով Հայաստանի ամենահարուստ մարզերից է։ Այնտեղ են գտնվում մի շարք արգելոցներ, արգելավայրեր և հատուկ պահպանվող տարածքներ։ Թվում է, թե հենց այս տարածքները պետության կողմից ամենամեծ ուշադրությանը պետք է …

Չնայած «Թաթսթոուն» ընկերության կողմից  դեռ չի սկսվել Սյունիքի մարզի Լիճք բնակավայրի տարածքում գտնվող հանքի շահագործումը (ս.թ. մայիսի 24-ին ընկերությունը հայտարարել էր հանքի շահագործման աշխատանքների ժամանակավոր կասեցման մասին, առաջիկայում սպասվում է Բնապահպանության և ընդերքի տեսչական մարմնի ստուգումներ), սակայն ակնհայտորեն նկատվում են դրա վնասակար հետևանքները և ազդեցությունը շրջակայքի վրա։ Մասնավորապես,   «Կարմիր գրքում»  գրանցված մի շարք բուսատեսակներ և …

Սյունիքի մարզի Մեղրի համայնքի Լիճք բնակավայրից ուղիղ գծով 200 մետր հեռավորության վրա 2016 թվականից «Թաթսթոուն» ընկերությունը բազմամետաղային հանք է շահագործում : Ճիշտ է` հանքի աշխատանքները մոտ 2.5 ամիս է, ինչ դադարեցված են, սակայն հանքի փակվելու մասին չկա պաշտոնական հայտարարություն։ Ecoright-ը զրուցել է մեղրեցի երկու երիտասարդների՝ Գագիկ Սարգսյանի և Հարություն Ստեփանյանի հետ, որոնք իրենց բնակավայրի ապագան …

Էկոտուրիզմի և գյուղատնտեսության զարգացման բնագավառում մեծ ներուժ ունեցող Մեղրի համայնքի ավագանին տարեցտարի մեծացնում է հանքարդյունաբերության համար տրվող թույլտվությունների թիվը, չնայած բազմաթիվ բնապահպանական և իրավական խնդիրների։ Ընդհանրապես Հայաստանում վերջին տասնամյակում մեծացել է մետաղական օգտակար հանածոների պաշարների նկատմամբ տեղական և օտարերկրյա ընկերությունների հետաքրքրությունը: Պատճառներից հիմնականը՝ ընդերքօգտագործման ոլորտը կարգավորող օրենսդրության մեղմ բնույթն է, խնդրահարույց փորձաքնությունները, որոնք չեն արտացոլում …

«Զանգեզուր կենսոլորտային համալիր»-ի մեջ մտնող «Արևիք» ազգային պարկը հիմնադրվել է 2009 թվականին, սակայն մինչ օրս հստակեցված չեն դրա սահմանները։ Չնայած Կառավարության նույն թվականի որոշման մեջ նշված է, որ պարկի հողաշինարարական և անտառաշինական քարտեզների հիման վրա դեռևս 2010 թվականի ընթացքում սահմանված կարգով պետք է ապահովվեր տարածքի քարտեզագրումը, գոտևորման սխեմայի կազմումը,  պահպանման գոտու սահմանների ճշտումը, պարկը մինչ …

Մեղրիի տարածաշրջանին բնորոշ գլխավոր խնդիրը տնտեսության դիվերսիֆիկացիայի ցածր մակարդակն է: 66 հազ․ հա վարչական տարածք զբաղեցնող համայնքի 34 հազ. հա տարածքը գտնվում  է «Արևիք» ազգային պարկի տնօրինության տակ: Չնայած այս հանգամանքին՝ տնտեսության 80 %-ը բաժին  է ընկնում հանքարդյունաբերությանը, ինչը, ինչպես նշված է Մեղրիի համայնքի զարգացման հնգամյա (2017-2021) ծրագրում, առաջացնում է խիստ անկայուն սոցիալ-տնտեսական վիճակ, քանի …

Բարի գալուստ Էկոլոգիական իրավունք ՀԿ-ի կայք: Կայքում ներկայացված է կազմակերպության 6-ամյա գործունեության արդյունքները: