Հետազոտություն իրականացնելու հայտերի ընդունում

 

Ընդերքօգտագործման թույլտվությունների համապատասխանությունը օրենսդրության նորմերին

հետազոտություն իրականացնելու հայտերի ընդունում

Հետազոտության նպատակն է պարզել, թե մետաղական հանքավայրերի շահագործման համար տրված ՇՄԱԳ դրական փորձաքննական եզրակացությունները որքանո՞վ են համապատասխանում 2014թ. ընդունված «Շրջակա միջավայրի վրա ազդեցության գնահատման և փորձաքննության մասին» ՀՀ նոր օրենքով (ՇՄԱԳ օրենք) ամրագրված պահանջներին: Պետք է ուսումնասիրել ՇՄԱԳ նոր օրենքն ուժի մեջ մտնելուց հետո արդյունահանման նպատակով տրված բոլոր մետաղական հանքավայյրերի նախագծերը և դրանց տրված դրական փորձաքննական եզրակացությունները՝ այդ թվում արդեն իսկ շահագործման թույլտվություն ունեցող հանքավայրերի նոր նախագծերի ՇՄԱԳ հաշվետվություններն ու դրանց տրված դրական փորձաքննական եզրակացությունները:

Մասնավորապես, հետազոտությունն ընդգրկում է հետևյալ երկու խումբ հարցերը՝

  • Հայաստանի տարբեր մարզերում մետաղական հանքերի շահագործման համար փորձաքննական եզրակացությունների ուսումասիրություն.
    • Արդյո՞ք ընկերությունների կողմից ներկայացված ՇՄԱԳ հաշվետվություններում առկա են «Շրջակա միջավայրի վրա ազդեցության գնահատման և փորձաքննության մասին» ՀՀ օրենքով ամրագրված՝ փորձաքննության ենթակա բոլոր հարցերը,
    • Արդյո՞ք ՀՀ բնապահպանության նախարարի կողմից հաստատված ՇՄԱԳ դրական փորձաքննական եզրակացություններով փորձաքննության են ենթրկվել «Շրջակա միջավայրի վրա ազդեցության գնահատման և փորձաքննության մասին» ՀՀ օրենքով ամրագրված՝ փորձաքննության ենթակա բոլոր հարցերը,
    • Արդյո՞ք ՇՄԱԳ դրական փորձաքննական եզրակացությամբ իրականում գնահատվել են ընկերությունների կողմից ներկայացված ՇՄԱԳ հաշվետվության տվյալների արժանահավատությունն ու հիմնավորվածությունը, թե՞ փորձաքննական եզրակացությամբ պարզապես կոնսպեկտավորվել է հաշվետվության տեքստը՝ առանց այդ տվյալների ինքնուրույն գնահատման:
  • ՇՄԱԳ գործընթացում մարդու առողջության վրա ազդեցության փորձաքննությունների/կարծիքների ուսումնասիրություն.
    • Արդյո՞ք փորձաքննական եզրակացության մեջ ներկայացված է մարդու առողջության վրա ազդեցության գնահատման փորձաքննություն
    • Եթե մարդու առողջության վրա ազդեցության փորձաքննություն չի իրականացվել, ապա ի՞նչ եղանակով է տրվել մարդու առողջության վրա ազդեցության գնահատականը:

Հայտ ներկայացնելու կարգը

Հետազոտության իրականացման ժամկետն է 6 ամիս:
Հայտերի ներկայացման վերջնաժամկետ՝ մայիս 10, 2019 թ.:

Հայտն իր մեջ պետք է ներառի հայտատուի ինքնակենսագրականը և իր կատարած հետազոտություններից մեկ կամ մի քանի օրինակ, ինչպես նաև հետազոտության մեթոդաբանությունը և հետազոտության իրականացման ժամանակային պլանը:

Հայտերն անհրաժեշտ է ուղարկել info@ecoright.am էլ հասցեին: Նամակի առարկան պետք է նշել՝ Ecoright EIA Research, անուն/ազգանուն

Հետազոտության մեթոդաբանության և մանրակրկիտ ժամանակացույցի վերաբերյալ առաջարկները կարող են արվել հետազոտության համար հայտ ներկայացրած մասնակիցների կողմից (փաստաթղթային ուսումնասիրություններ, հարցազրույցներ, դատական գործերի ուսումնասիրություններ և այլն):

Հայտարարության տեքստը հասանելի է նաև այստեղ